Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 61-ամյակի կապակցությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 61-ամյակի (1952թ.) կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում Ալիևն ընդգծել է, որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը հասել է զգալի հաջողությունների՝ պետական և ժողովրդավարական ինստիտուտների մասշտաբային ծրագրերի իրագործման և նախագծերի կատարելագործման հարցերում:

Ալիևը նշել է, որ Պուտինի անվան հետ է կապված համաշխարհային արենայում Ռուսաստանի դիրքերի ամրագրումը, տարածաշրջանային ու միջազգային հարցերում նրա դերակատարության մեծացումը: Ալիևի խոսքերով՝ ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և որ Պուտինն իր անձնական ներդրումն է ունեցել երկկողմանի հարաբերությունների ամրագրման մեջ:

Ալիևը հիշեցրել է ոչ վաղ անցյալում Պուտինի իրականացրած ադրբեջանական այցի մասին՝ ընդգծելով, որ իրենց հանդիպումն ու զրույցն անցել են բարեկամական ու վստահելի մթնոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս