Ադրբեջանը 7 տոկոսով ավելացնում է ռազմական ծախսերը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի 2014 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի համար նախատեսվել է 1.637.362.000 մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի):
Դա 2013 թվականի պետբյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերի ցուցանիշը գերազանցում է 7.1 տոկոսով: 2013 թվականի պետբյուջով պաշտպանական ծախսերի համար հատկացվել է 1.528.582.000 մանաթ: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի մասնաբաժինը կազմել է 14.7 տոկոս: