Բաշար Ասադը վաղ թե ուշ հեռանալու է. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանալու է վաղ թե ուշ.

«Վաղ թե ուշ Ասադը լքելու է իր պաշտոնը: Սիրիայում կառավարական զորքերի ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է առնվազն 100.000 խաղաղ բնակիչ: Չնայած Սիրիայում առկա հումանիտար ճգնաժամին՝ Թուրքիայում կան ուժեր, որոնք աջակցում են Ասադի վարչակարգին: Եգիպտոսում հեղաշրջման հետևանքով իշխանության եկած վարչակարգը նույնպես մնայուն չէ»:

Տեսանյութեր

Լրահոս