Մանվել Բադեյանի դստեր գեղեցիկ կատարումը զարմացրել է հարսանյաց հյուրերին (տեսանյութեր, լուսանկարներ)
Համացանցում հայտնվել է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր և «Բարս» անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերության հիմնադիր-տնօրեն Մարինա Չատինյանի որդու հարսանեկան արարողությունից հատվածներ: Միջոցառումը ամիսներ առաջ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային նորակառույց համալիրում: Հարսանեկան արարողությանը ներկա է եղել իշխանական ողջ էլիտան: Տեսանյութերում Մանվել Բադեյանի դուստրը՝ Մարիամ Բադեյանը հրաշալի կատարել է «Ալելուա» երգը:
Հիշեցնենք, որ Մարինա Չատինյանը նաև խնամի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. նրա մյուս որդին տարիներ առաջ ամուսնացել էր Ռ. Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի հետ: