Բաժիններ՝

Հնդկաստանը մտադիր է МиГ-21 կործանիչները շահագործել մինչև 2021 թվականը

Times of India թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մտադիր են 1963 թվականից իրենց տրամադրության տակ МиГ-21 կործանիչները շահագործել մինչև 2021 թվականը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Նորման Անիլ Կումար Բրաունը:

Վերջինս ապրիլին հայտարարել էր, որ այդ ինքնաթիռները շահագործվելու են մինչև 2018-2019 թվականներին: Սակայն (մրցույթը շահգած) ֆրանսիական Dassault Rafale 126 ինքնաթիռի մատակարարման շուրջ մասշտաբային պայմանագրի վերաբերյալ բանակցությունները փաստացիորեն մտել են փակուղի:

Դա հանգեցրել է նրան, որ Հնդկաստանը որոշել է երկարաձգել МиГ-21 կործանիչների շահագործման ժամկետը: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ առկա է 260 հատ МиГ-21:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031