Բաժիններ՝

Չինաստանն ու Ինդոնեզիան ստորագրել են 21 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ համաձայնագրեր

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի ժամանել է Ինդոնեզիա և մայրաքաղաք Ջակարտայում բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր: Այցի շրջանակներում ստորագրվել են 20.8 միլիարդ եվրոյի առևտրային համագործակցության ու ներդրումների մասին պայմանագիր:

Դրա շրջանակներում չինական CCCC պետական ընկերությունը պետք է 30 կիլոմետր երկարությամբ երկաթուղի կառուցի Ջակարտայի ներսում: Բացի այդ, չինական ընկերություններն էլ ավելի են ընդլայնելու Ինդոնեզիայի էներգետիկ, հանքարդյունաբերական, բեռնափոխադրման ու արտադրական ոլորտներում սեփական ներկայությունը: Կողմերը համագործակցելու են նաև բանկային ու քաղաքացիական ավիացիայի ոլորտներում:

Վերջինս տարիներին կտրականապես զարգանում է չին-ինդոնեզական ռազմավարական փոխգործակցությունը, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնվում է անշեղորեն: 2012 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 66.2 միլիարդ դոլարի, ինչը 4 անգամ ավելին է՝ համեմատած 2005 թվականի հետ:

Ներկայումս Չինաստանը հանդիսանում է Ինդոնեզիայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը: Սի Ծինփինը Ինդոնեզիայի Բալի կղզում մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, որը մեկնարկելու է հոկտեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս