Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է պահանջել տարիներ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տեղեկատվական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն անպայմանորեն կարգավորելու է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա այդքան էլ հեշտ չէ, և հնարավոր է՝ դա պահանջի տարիներ:

Իվանիշվիլին «խուճապային» է որակել նախագահ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը վերստին մտադիր է ագրեսիվ նոր գործողություններ ձեռնարկել Վրաստանի դեմ. «Իր ժամանակին Սաակաշվիլին իր զգացմունքայնությամբ, անհավասարակշիռ բնույթով ու սխալներով բարդացրել է առանց այն էլ բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Նա այժմ էլ շարունակում է խուճապ տարածել: Ոչ ոք չի արդարացնում նախորդ տարիներին Վրաստանի դեմ Ռուսաստանի գործողությունները, սակայն իմ կարծիքով՝ այդ գործողությունները չէին լինի, եթե չլինեին Վրաստանի նախկին ղեկավարության թույլ տված սխալները դեռևս մինչև 2008 թվականը, որոնք հանգեցրին նրան, ինչն այժմ մենք ունենք երկու երկրների հարաբերություններում»:

Տեսանյութեր

Լրահոս