Ինչո՞ւ խայտառակեցին «ռեսպուբլիկան»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին տված` խաղատանը 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցը բարձրացնելու հնաավորությունը «ԱԺ» Ժառանգություն խմբակցության պատգամվոր Զարուհի Փոստանջյանը տվել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Բանն այն է, որ Փոստանջյանը ԵԽ ԽՎ-ում հայկական փոխարինող անդամ է, իսկ հարցի իավունք ունեն միայն հիմնական անդչաները։ «Ժողովուրդին» Ստրասբուրգից հայտնել են, որ ՀՀԿ խմբակցության պատգամագոր Արփինե Հովհաննիսյանն իր հարց տալու իրավունքը զիջել է Փոստանջյանին ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անմիջական ցուցումով։

Ուշագրավն այստեղ այն է, որ և՛ Դ. Հարությունյանը, և՛ Ա. Հովհաննիսյանը համարվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորները։ Իսկ թե ինչն է եղել Եավրոպայում Ս. Սարգսյանին խայտառակելու իրական դրդապատճառը, դժվար է միանշանակ ասել։Տեսակետ կա, որ նշխանություններն իրենք են կազմակերպել այդ հարցադրումը, քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները։ Այս առնչությամբ ո՛չ Ա. Հովհաննիսյանից և ո՛չ էլ Զ. Փոստանջյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Երեկ` ուշ երեկոյան, Դ. Հարությունյանը Ստրասբուրգից «Ժողովուրդին» հայտնել է, որ իրենք հայկական պատվիրակության փոխարինող ըննդիմադիր անդամներին միշտ էլ ընձեռում են ձայնի իրավունք։

Սակայն, ըստ նրա, Փոստանջյանի հարցի բովանդակությունը եղել է անակնկալ. «Ցավում եմ, որ նա այդպես վարվեց և ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց։ Ցավում եմ, որ նա այդ ամենը չգիտակցեց»։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս