Վրաստանի նախագահը չեղյալ է հայտարարել 18.000 մարդու դատվածություն
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է դատվածություն ունեցող մինչև 18.000 մարդու ներման մասին հրամանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Նա հիշեցրել է, որ Վրաստանի նախագահը 2013 թվականի օգոստոսի 19-ին հայտարարություն է արել դատվածություն կամ պայմանական ազատազրկում ունեցող բոլոր անձանց համաներելու մասին. «Այդ հայտարարությանը ցայժմ արձագաքնել է մինչև 18.000 մարդ, որոնք ներման խնդրանքով դիմել են նախագահին: Նախագահն այսօր ստորագրել է ներման հրամանը»: