Բաժիններ՝

Այս տարի անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստները կազմում են 71 մարդ. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում կրած կորուստների քանակը կազմել է 71 մարդ: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ 71 կորուստներից միայն 9-ն է հանդիսանում է մարտական կորուստ, մնացյալ 62-ը դասվում են ոչ մարտական կորուստների թվին: 15 մարդ ինքնասպանություն է գործել, 12 մարդ զոհվել է ավտովթարներում, 10-ը մահացել է հիվանդություններից, 9-ը զոհվել է դժբախտ պատահարների հետևանքով, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններում, 3-ը՝ ուղղաթիռի կործանման հետևանքով, 2-ը սպանվել են քաղաքացիական անձանց կողմից:

Զոհվածներից 55-ը բաժին է ընկնում Պաշտպանության նախարարությանը, 8-ը՝ Ներքին զորքերին, 4-ը՝ Պետական սահմանի պահպանման ծառայությանը, 2-ը՝ ԱԻՆ-ին, 1-ը՝ Պետական պահպանման հատուկ ծառայությանը, 1-ը՝ Զորակոչի ու զորացրման պետական ծառայությանը:

Միևնույն ժամանակահատվածում վիրավորվել է 74 մարդ: Նրանցից 40-ը տուժել է ավտովթարներից, 13-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններից, 8-ը՝ հակառակորդի արձակած կրակոցներից, 5-ը՝ ինքնասպանության փորձ կատարելուց, 3-ը՝ քաղաքացիական անձանց հետ ծեծկռտուքից, 4-ը՝ դժբախտ պատահարներից, 1-ը՝ ականի վրա պայթելուց:

Վիրավորներից 51-ը բաժին է ընկնում Պաշտպանության նախարարությանը, 18-ը՝ Ներքին զորքերին, 5-ը՝ Պետական սահմանի պահպանման ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս