Ռուսաստանը Ղրղզստանին ու Տաջիկստանին կմատակարարի 1.3 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները Տաջիկստանի ու Ղրղզստանի հետ պայմանավորվածության են եկել ռազմական տեխնիկայի ու սպառազինության մատակարարման շուրջ՝ որպես ռազմա-տեխնիկանական օգնություն:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Վերջինիս խոսքերով՝ ռազմական օգնության մեծ մասը բաժին է ընկնելու Ղրղզստանին: Երկու երկրներին հատկացվելիք ռազմա-տեխնիկական օգնության ընդհանուր ծավալը կազմելու է 1.3 միլիարդ դոլար, որից Ղրղզստանի մասնաբաժինը կազմելու է 1.1 միլիարդ դոլար:
Ռուսաստանը Ղրղզստանին մատակարարելու է ուղղաթիռներ, զրահատրանսպորտներ, զրահամեքենաներ, 9К57 Ураган համազարկային կրակի հրթիռային համակարգեր, հրետանային սարքեր, հրաձգային զենք, կապի ու հետախուզության միջոցներ:
Ինչ վերաբերում է Տաջիկստանին,ապա նա ստանալու է ավիացիոն տեխնիկա, հրետանային սարքեր, զենիթա-հրթիռային համալիրներ, հրաձգային զենք ու կապի միջոցներ: Բացի այդ, կարող է ընդլայնվել ռուսական ռազմական բույերում տաջիկ զինծառայողների անվճար նախապատրաստման ծրագիրը:
Ղրղզստանում ռուսական ռազմաբազան պետք է մնա մինչև 2032 թվականը, իսկ Տաջիկստանում՝ մինչև 2042 թվականը: