Լոռու մարզում ընթացքի մեջ է մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի գործընթացը
Լոռու մարզում բնականոն հունով ընթանում է ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի բաշխման գործընթացը: Ընդհանուր առմամբ մարզը ներկայացրել է 1000 տոննա պարարտանյութի պահանջարկ, որն ամբողջությամբ բաշխված է: Պարարտանյութի համար պետք է վճարվի 120 մլն դրամ: Առայժմ, սակայն, վճարվել է ընդամենը 14 մլն դրամ: Այս մասին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Վերջինիս փոխանցմամբ` դիզվառելիքի բաշխման գործընթացը ևս սկսված է: Առայժմ բաշխվել է 16 համայնքի (161 հազար լիտր): Արդեն իսկ վճարվել է 68 մլն դրամ: Դիզվառելիքի ընդհանուր պահանջարկը 865 հազար լիտր է: Նախորդ տարի մարզի համայնքներին մատչելի գներով տրված առաջին վերարտադրության ցորենի սերմացուի համար դեռևս վճարվել է 29 մլն դրամ (46մլն-ից):
Այս տարվա աշնանացանի համար մարզին հատկացվել է 300 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու: Առայժմ բաշխվել է 122 տոննան: Մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ իր հերթին հանձնարարել է այս տարվա համար նախատեսված առաջին վերարատադրության ցորենի սերմացուն առաջին հերթին տալ այն համայնքներին, որոնք մարել են նախորդ տարվա պարտքը: