Սեյրան Սարոյանը` Ժիրայր Սէֆիլյանի հայտարարության մասին. Որ Ժիրոն փորձի Սերժ Սարգսյանի մասին խոսալ` էլ ի՞նչ ասեմ…
Օրերս լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե շուտով ազատամարտիկների խնդիրների առնչությմաբ նոր նախագիծ է ներկայացնելու Աժ:
168.am-ը Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ նախագիծն արդեն մյուս քառօրյայում ներկայացվի. «Այո, շատ հնարավոր է, հիմա հանձնաժողովի հետ աշխատում ենք: Շուտով կասենք` ինչ ա լինելու: Շատ լավ բան է լինելու, իրոք: Գեներալի հետ հետո կմանրամասնենք (խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է.- Տ.Մ.)»:
Նա նշեց, թե օրենքը վերաբերելու է բացառապես ազատամարտիկներին. «Էս օրենքը, որ վերցնեք նայեք, կամպյուտորի մեջ կա, ոչ մի երկրապահի մասին չի խոսքը, լրիվ ազատամարտիկների մասին ա, դաժե մի հատ լրագրող, որ եկել ա սահման, իրա մասին ա խոսքը»:
Հարցին, թե ինչո՞ւ ազատամարտիկներն այսօր միասնական չեն, գեներալ Սարոյանը պատասխանեց. «Էդ պատերիազմի ժամանակ սաղս միասնակա՞ն էինք, հա՞… Պատերազմի ժամանակ էլ ջոկատներ են եղել, հրամանատարներ են եղել: Էդ ի պատիվ մեր Սպարապետի, որ սաղիս հըավաքեց սարքեց բանակ: էդ մենք ո՞ւմ ենք ենթարկվել ո՞ր…»:
Անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը չունի մեծ ներդրումներ արցախյան պատերազմում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Որ Ժիրոն փորձի Սերժ Սարգսյանի մասին խոսալ` էլ ի՞նչ ասեմ: Ղարաբաղում պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր ու Ժիրոն իրավունք չուներ Ս. Սարգսյանի մասին տենց բաներ ասեր»: Ինչ վերաբերում է հանրապետության երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանին, ապա նա նշեց. «Նա էլ ունի, իհարկե, ունի, մոռանում ենք ախր… »: