YouTube-ը ստեղծում է իր սեփական երաժշտական մրցանակը (տեսանյութ)
YouTube-ը որոշել է ստեղծել իր սեփական երաժշտական մրցանակը: Այս մասին հայտնում է վիդեոծառայության պաշտոնական բլոգը` նշելով, որ մրցույթի առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
YouTube Music Awards-ի հիմնական միջոցառումը տեղի կունենա Նյու-Յորքում, սակայն հեռարձակումներ կլինեն նաև Սեուլից, Մոսկվայից, Լոնդոնից և Ռիո դե Ժանեյրոյից:
Միջոցառմանը կմասնակցեն միջազգային հայտնի արտիստներ, այդ թվում երգչուհի Lady Gaga-ն, ռեփեր Eminem-ը և Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղ Lindsey Stirling-ը և CDZA-ն:
Միջոցառման գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Սփայք Ջոնսը, իսկ հաղորդավարը կլինի դերասան Ջեյսոն Շվարցմանը:
Անվանակարգերը կհայտարարվեն հոկտեմբերի 17-ին: Մրցանակների թեկնածուներին կընտրեն նախորդ տարվա ընթացքում YouTube-ում ցուցադրված տեսանյութերի հիման վրա: