Բաժիններ՝

Առաջիկա շաբաթներին Թուրքիան կստանա A400M ռազմափոխադրման առաջին ինքնաթիռը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին Թուրքիան կստանա իր առաջին Airbus A400M ռազմափոխադրման ինքնաթիռը: Թուրքիայից առաջ նման ինքնաթիռներ գնել են ՆԱՏՕ-ի այլ անդամներ ևս՝ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Ավելի վաղ հաղորդվում էր, թե Թուրքիան առաջին A400M-ը ստանալու է սեպտեմբերի վերջին:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ստանալու է A400M տիպի 10 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռ, որոնք թուրքական կողմին կհանձնվեն մինչև 2018 թվականը: Չորս շարժիչ ունեցող այդ ինքնաթիռն ունակ է փոխադրել 37 տոննա բեռ: Ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է 8700 կիլոմետր:

Դրանք կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին: Նշվում է, որ մեծ հեռահարություն ու բարձր մանևրայնություն ունեցող այդ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս