Բաժիններ՝

Ադրբեջանում զանգվածային ինքնասպանության փորձ է գրանցվել

Բաքվում այսօր զանգվածային ինքնասպանության փորձ է կանխվել:  АПА գործակալության փոխանցմամբ`  Բինագդինի թաղամասում կառուցվող տան վեցերորդ հարկից փորձել են  նետվել 35-ամյա եւ 33-ամյա երկու քույրերն ու նրանցից մեկի 15-ամյա ու 11-ամյա երեխաները:

Դեպքի վայր են ժամանել փրկարարները` հոգեբանների եւ բժիշկների խմբի հետ: Նրանք զրուցել են կանանց հետ եւ փորձել ետ պահել ինքնասպանության մտքից, ինչն, ի վերջ, հաջողվել է: Միաժամանակ շենքի ներքեւում բրեզենտ է բացվել, համպատասխան միջոցառումներ են ձեռնարկվել:

Գործակալության փոխանցմամբ, քույրերին նման քայլի են դրդել սոցիալական խնդիրները,  իսկ նրանց մտադրության մասին ահազանգել է երրորդ քույրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս