Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան` 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ին կնվազի 12-15 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 4-ին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: