Բաժիններ՝

Մոսկվայում հայ է ձերբակալվել ծեծկռտուք հրահրելու եւ փոխհրաձգության մեղադրանքով

Մոսկովյան «1920» ակումբի մոտ փոխհրաձգության փաստով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է  Life News-ը:

Իրավապահներն արդեն հարցաքննել են կատարվածի մասնակիցներին: Նշվում է, որ գործով հիմնական կասկածյալն Արսեն Սիմոնյանն է,  ով հայտարարել է, որ ոչինչ չի հիշում ակումբի մոտ կատարվածի եւ դրան հաջորդած կրակոցների մասին: Սիմոնյանը նաեւ ասել է, որ Մոսկվային լավ ծանոթ չէ, քանի որ ընդամենը չորս ամիս է, ինչ գտնվում է քաղաքում եւ չի կարող պատմել, թե  ուր են գնացել:

Սիմոնյանի հետ ձերբակալված երիտասաարդն ու աղջիկն անցնում են որպես վկա:

Հաղորդվում է, որ մոսկովյան «1920» ակումբի մոտ սեպտեմբերի  28-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք «Porsche Cayenne» մեքենայով ակումբ ժամանած երիտասարդների եւ  ակումբի անվտանգության աշխատակիցների միջեւ, որին հաջորդել էին կրակոցներ, ինչի արդյունքում 24-ամյա Գրիգորի Խորեւը վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել էին «Porsche Cayenne»-նն  ու ձերբակալել երիտասարդներին, այդ թվում` Արսեն Սիմոնյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս