Մենք նպատակադրվել ենք «Ժնև 2»-ն անցկացնել նոյեմբերի կեսին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ակնկալում է, որ Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային խաղաղության կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի կեսին: Այս մասին նա հայտարարել է երեկ ՄԱԿ ԱԽ-ում.
«Ես հենց նոր ասացի ՄԱԿ ԱԽ-ին, որ մենք նպատակ ենք դրել կոնֆերանսն անցկացնել նոյեմբերի կեսին: Սիրիայի գծով իմ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին սկսում է նախապատրաստական աշխատանքները` կոնֆերանսի հաջողությունն ապահովելու համար»:
Սիրիայում 2.5 տարի շարունակվող հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 110.000 մարդ: