Ոստիկանությունը պատասխանում է, թե ինչ ստուգումներ է իրականացրել 6-րդ վարչությունը Գյումրիի օդանավակայանում
Երեկ Aravot.am-ը տեղեկատվություն էր տարածել, որ Գյումրիի օդանավակայանում երեկ արտակարգ դրություն է եղել, Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այնտեղ: Ըստ կայքի` ոստիկանությունը աշխատակիցներին հարցաքննում է 122 տոննա վառելիքի կորստի համար:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Մալխասյանն այս առնչությամբ ասաց. «Ոստիկանությունում դիմում է ստացվել, և դրա կապակցությամբ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հետաքննություն է իրականացնում»: Արմեն Մալխասյանից հետաքրքրվեցինք նաև՝ ո՞վ է դիմում ներկայացրել: Ա. Մալխասյանը տեղեկացրեց, որ այլ տեղեկություններ կհաղորդեն առաջիկայում:
Լուսանկարը` aravot.am-ի