Իրանը հուսով է իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ համաձայնության հասնել մեկ տարում. Զարիֆ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է մեկ տարվա ընթացքում համաձայնության հասնել «Վեցյակի» հետ տարվող բանակցություններում՝ կապված իր միջուկային ծրագրի հետ:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով երեկ ՄԱԿ ԱԽ-ում մասնակցել է «Վեցյակի» հետ հանդիպմանը, իսկ մինչ այդ էլ առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Զարիֆի խոսքերով՝ Իրանը պատրաստ է ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և արտահայտվել է Իրանի հանդեպ թե՛ միակողմանիորեն սահմանված, թե՛ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարման օգտին:

Զարիֆը «ոչ արդյունավետ» է որակել այդ պատժամիջոցները և դրանց վերացումը կարևորել է բանակցային գործընթացում առաջխաղացում ունենալու պլանում:

Տեսանյութեր

Լրահոս