Վիեննայում մեկնարկել են ԱԷՄԳ-ի ու Իրանի բանակցությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների 11-րդ փուլը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

ԱԷՄԳ-ի պատվիրակությունը գլխավորում է կառույցի փոխտնօրեն Հերման Նակերտցը, ով հայտարարել է, որ իրենք ողջունում են վերջին շրջանում Իրանի կառավարության հայտարարությունները, որոնք առնչվում են կարճ ժամանակում միջուկային հարցերը լուծելուն: Նակերտցը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ սա բանակցային առաջին փուլն է Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, ով այդ պաշտոնում փոխարինել է Ալի Ասղար Սոլթանիյեհին:

Տեսանյութեր

Լրահոս