Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական մարմինը

Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։ Ըստ կարգադրության՝ այն ստեղծվել է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության, կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով:

Tigran Ter-Esayan168.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նախ նշեց, որ ըստ էության այդ բոլոր մարմիններն էլ քննչական գործողություններ իրականացնելու իրավունք ունեն, և պետք է մեկնաբանել՝ պետությանն այդ քայլն ի՞նչ է տալու. «Հիմա մի կուռ համակարգ ստեղծելու նպատակը ո՞րն է: Ինչ-որ մի բան պետք է բացատրվի՝ որն է դրա նպատակը: Քննչական մարմին՝ ի՞նչ է նշանակում»:

«Պետությանը դա ի՞նչ օգուտ է տալու: Եթե վերահսկման խնդիր է, այսինքն՝ եթե չեն վստահում մյուս կառույցների քննչական մարմինների գործողություններին, վերահսկման խնդիրն է, պետք է ինչ-որ ավելի նեղ շրջանակ դարձնել, որպեսզի հնարավոր լինի, անվստահության խնդիր կա, միգուցե ինչ-որ… Մեկնաբանման խնդիր է, թե նպատակը որն է, թե չէ կարելի է բոլոր կառույցները միացնել: Ինչպես, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը նախարարություն էլ չեն կոչվում: Այնտեղ ոստիկանապետ է կամ Ազգային անվտանգության պետ: Նշանակման խնդիր է: Որպեսզի շատ հեռու չգնանք. նպատակը ո՞րն է, իմաստը ո՞րն է:

Հասկանում եք՝ Հայաստանի Հանրապետությունը չունի Ոստիկանության նախարար, ունի Ոստիկանության պետ: Եթե նախարար ունենար, նախարարի նշանակման հետ կապված ահագին բարդ պրոցեդուրա է: Չկան նախարարներ. կա ոստիկանապետ, և կա Ազգային անվտանգության ծառայության պետ: Հիմա, եթե քննչական ենք ուզում ինչ-որ մարմին ստեղծել, նպատակը պիտի բացատրվի, հանրությունը թող իմանա՝ նպատակը որն է»,- ասաց Տ. Տեր-Եսայանը:

Կարդացեք նաև

tigran-atanesyanԻսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույն հարցին անդրադառնալով՝ ասաց, որ միասնական քննչական մարմին ունենալու գաղափարը շատ լավն է. դրա կարիքն, ըստ նրա, զգացվում էր դեռևս խորհրդային տարիներից.

«Ինչո՞ւ դա չէր ստեղծվում: Որովհետև տարբեր գերատեսչությունների ղեկավարներ երբեք չէին ուզում թողնել իրենց ազդեցության ոլորտից քննչական մարմիններին, որոնք բավականին լայն լիազորություններ ունեն, գոնե՝ ըստ օրենքի: Նման մարմնի ստեղծումը շատ դրական գաղափար է, այսինքն՝ նոր գաղափար չէ, դա վաղուց եղած գաղափար է, և ճիշտ կլինի: Ես պարզապես մտածում եմ, որ ԱԱԾ Քննչական վարչությունը պետք է այդտեղ միավորվեր»: Անդրադառնալով հարցին, որ Հատուկ քննչական ծառայությունը չի միավորվելու այդ միասնական քննչական մարմնի կառուցվածքում,  Տ. Աթանեսյանն ասաց, որ ելնելով այդ ծառայության հատուկ ուղղվածությունից և նպատակներից՝ այն պետք է մնա՝ ինչպես որ կա: Հարցին՝ արդյո՞ք որոշ փաստաբանների դժգոհությունները՝ կապված նախաքննական մարմինների ոչ ամբողջական աշխատանքի և երբեմն թույլ տված ապօրինությունների հետ, կպակասեն, Տ. Աթանեսյանը պատասխանեց.

«Ապօրինությունները կարելի է գործել և՛ միասնական քննչական մարմնի կազմում, և ներկայումս ինչը որ անում են: Ապօրինությունների պատճառն այդքան դա չէ, որ քննչական մարմինները տարբեր տեղում են գտնվում: Դա ընդհանուր իրավիճակից է բխում՝ մարդկանցից, որոնք որ դա ղեկավարում են, այլ նպատակներից. տարբեր պատճառներով է: Այսինքն՝ այդտեղ ձևական կողմն էական չէ: Խախտումներ և՛ այս մարմիններում կան, և՛ հետագայում կլինեն միասնականում: Այդ խնդիրն այլ կերպ պետք է լուծվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս