Բաժիններ՝

Սպանություն՝ Խոսրովի արգելանոցում

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 07:00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ Խոսրովի արգելանոցի թիվ 1 ուղեփակոցի մոտ տղամարդու դի կա:

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Սպանության վայրում կան տեսախցիկներ, և օպերատիվ քննչական խումբը առգրավել է տեսաերիզները, իսկ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ և դրանց արդյունքներից հետո հնարավոր է՝ պարզվի տեղի ունեցածը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս