Արամ Հարությունյանն իր մեքենայի այրվելու մեջ կողմնակի միջամտություն է տեսնում

Երեկ ժամը 19։00-ի սահմաններում Նոր Նորքի ճանապարհին հրդեհվել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի անձնական  ԳԱԶ 31 10 մակնիշի ավտոմեքենան։

168.am-ի հետ զրույցում Ա. Հարությունյանն ասաց, թե դեպքից ժամեր առաջ ինքը մեքենան արհեստանոց է տարել` անսարքությունները շտկելու նպատակով, իսկ երբ մեքենան մասնագետից վերցնելու է գնացել, արհեստավորն իրեն ասել է, թե ինքը տանն է, բայց մեքենան դրսում է կայանել` մոտ 30 մետր արհեստանոցից այն կողմ, դռները բաց վիճակում: Հարությունյանի խոսքով` ինքը գործի է դրել շարժիչը, ընթացել դեպի Նոր Նորք` ընտանիքի անդամներին վերցնելու, բայց մեքենայի առաջամասից ծուխ է նկատել ու կանգնեցրել է այն. «Լավ էր արհեստավորներ կային դիմացի մայթում` վազելով եկան, ձեռքները ջուր, օգնեցին: Կապոտը բացեցին, ակումլյատորը անջատեցին, իրենց կյանքը վտանգեցին, որ հանգցնեն բոցը, որովհետև ամեն րոպե մեքենան կարող էր պայթել: Եթե չհանգցնեին կպայթեր ու հարևան մարդիկ էլ կտուժեին: Մի քանի դույլ ջուր լցրեցին, բոցը հանգեց…»:

Նախկին թեկնածուն դժգոհեց, որ Հրշեջ ծառայությունը իր զանգից 20 րոպե հետո է միայն ժամանել դեպքի վայր, այն դեպքում, երբ «2 րոպեի ճանապարհ» էր: Ըստ նրա` երեկ ինքը կատարվածը զուտ միջադեպ է գնահատել, բայց այսօր, երբ հանդիպել է համապատասխան մասնագետներին, վերջիններս իրեն իբրև ասել են, որ «զարմացած են, թե ինչի՞ պետք ա բոց լինի, վառվի հենց մեջտեղից` կապոտի տակից»:

«Փորձագետներին, հրշեջ-տեսուչին այսօր հանդիպեցինք, ասեցին, որ անհասկանալի է` ինչի՞ պետք ա այդտեղից կրակ լինի: Ես հասկացա, որ կողմնակի միջամտություն կա, որ նման բան ա եղել: Բայց թե ո՞վ է արել` չեմ կարող ասել` ուրիշ ոլորտ ա, որևէ մեկի վրա չեմ  կարող կասկածել»:

Կարդացեք նաև

Նշանակվել է փորձաքննություն: Ա. Հարությունյանից արդեն բացատրություն են վերցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս