Բաժիններ՝

Ձերոնց հարցրեք

«Հայկական ժամանակը» գրում է.

«Տեղեկացնում ենք ձեզ,  որ այդ հարցը պետք է ուղղվեր  հայաստանյան  իշխանություններին»,- երեկ «ՀԺ»-ն նման պատասխան է ստացել  Եվրամիության  հայաստանյան  ներկայացուցչությունից։ Իսկ հարցը  վերաբերում էր ԵՄ դոնորների  համաժողովին։

ԵՄ գրասենյակից «ՀԺ»-ն փորձել է ճշտել՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտա­րարությունից հետո, ըստ որի, Հայաստանը մտա­դիր է մաս կազմել Մաքսային միությանը, արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի է ունենալու։ Եթե այո, ապա՝ երբ և որտեղ։ Նույն հարցը վերահասցեագրեցինք ՀՀ կառավարությանը՝ հավելյալ հար­ցով, եթե համաժողովը տեղի չի ունենալու, ապա՝ ինչու։ Պատասխան, բնականաբար, չստացանք։ Դոնորների համաժողովը նպատակ ուներ Հայաս­տանին մինչեւ 1,5 միլիարդ եվրո տրամադրել։ ԵՄ-ի երեկվա ակնարկը թերևս խիստ թափանցիկ է. հա­մաժողովը ՀՀ-ի մեղքով չի կայանալու։

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս