Moody’s –ն առաջին անգամ «КАМАЗ»-ին վարկային վարկանիշ է շնորհել

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունն առաջին անգամ «КАМАЗ»-ին կորպորատիվ վարկային «Ba1»  վարկանիշ է շնորհել` «կայուն» կանխատեսումով:

Գործակալությունը կարծում է, որ ընկերությունը սերտորեն կապված է պետության հետ եւ ֆինանսական դժվարությունների դեպքում կարող է հույս դնել նրա աջակցության վրա:  Moody’s –ը ենթադրում է, որ «КАМАЗ»-ը կարող է արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ, ինչպես նաեւ պետությունը կարող է երաշխավոր լինել նրա վարկային պարտավորությունների համար:

«КАМАЗ»-ն առաջին անգամ է  Moody’s-ից  վարկանիշ ստանում: Վերլուծաբանների կարծիքով` ընկերության վարկանիշի վրա դրական է ազդել պետական աջակցությունը, քանի որ բաժնետոմսերի 49,9%-ը պատկանում է  «Ռոստեխ»-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս