Ոստիկանության պարզաբանումը` «Աքիլլեսի» նախագահին
«Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով Ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցերին՝ արել է մի շարք հայտարարություններ, որոնց առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ երթևեկության uահմանված արագության գերազանցման խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Այսինքն, օրենքն արդեն իսկ պարտավորեցնում է վարչական մարմնին, տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությանը, կիրառել արագության չափման տեխնիկական միջոցներ (արագաչափ սարքեր):
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգի 23-րդ և 27-րդ կետերի համաձայն, արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք ոստիկանության հաշվեցուցակով նախատեսված չեն։
ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի ապրիլի 3-ի N 797-Ա հրամանով արագաչափ սարքերը, ի թիվս այլ տեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսախցիկ, ալկոմետր), ներառվել են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման ամրագրման տեխնիկական միջոցների ցանկում, այսինքն՝ դրանք նախատեսված են ոստիկանության հաշվեցուցակով: Բացի այդ, Ճանապարհային ոստիկանության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված բոլոր արագաչափ սարքերը սահմանված ժամկետում անցել են չափաբանական ստուգում, և ունեն ուժի մեջ գտնվող ստուգման վկայական:
Ինչ վերաբերում է արագաչափ սարքերի օգտագործման կամ շահագործման կանոններին կամ պայմաններին, ապա ցանկացած տեխնիկական միջոցի, այդ թվում՝ արագաչափ սարքերի, օգտագործման կամ շահագործման կարգը կամ պայմանները սահմանում է տվյալ սարքն արտադրող գործարանը, ինչն առկա է նաև Ճանապարհային ոստիկանության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված արագաչափ սարքերի պարագայում»:
Ճանապարհային ոստիկանություն