Մամեդյարովը Նյու Յորքում Զանիերի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարցը: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս