Բաժիններ՝

Տիմոշենկոյի ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի վերջին. Վիկտոր Յանուկովիչ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի 21-ին Կոկս-Կվասնևսկի առաքելության հաշվետվությունից հետո: Յանուկովիչի խոսքերով՝ Տիմոշենկոյի հարցում երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ընդգծելով, որ իրենք սպասում են առաքելության արդյունքներին:

Պատմելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և ԵՄ-ի Խորհրդի նախագահ Վան Ռոմպեյի հետ իր հանդիպումների մասին՝ նախագահը հայտարարել է, որ իրենք քննարկել են այն հարցերի լուծումը, որոնք անհրաժեշտ են Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս