Բաժիններ՝

Թուրքիայում բանտից փախել է 18 PKK-ական

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Բինգյոլ (Բյուրակն) նահանգի M տիպի բանտից փախուստի է դիմել 18 բանտարկյալ: Խոսքը գտնվում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների մասին:

Վերջիններիս հաջողվել է թունել փորել և այդ կերպ դուրս պրծնել բանտից: Նրանց հայտնաբերման ու ձերբակալման հարցով զբաղվում են Բինգյոլի ու Դիարբեքիրի ոստիկանությունն ու ժանդարմերիան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս