Բաժիններ՝

Կալիֆորնիայում գտնվող Սթիվ Ջոբսի ագարակը կարող է թանգարան դառնալ

Ագարակը, որտեղ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը հավաքել է իր առաջին համակարգիչը, առաջիկայում կարող է թանգարան դառնալ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Կալիֆորնիայում գտնվող Լոս Ալտոս քաղաքի համապատասխան հանձնաժողովը, որն ունի 7 անդամ, արդեն նախատեսել է քննարկել տունը` որպես պատմական  նշանակության արժեք ճանաչելու մասին հարցը:

Նշենք, որ այդ ագարակ Ջոբսը տեղափոխվել է 7-րդ դասարանում` իր խնամատար ծնողների հետ, և հենց այդ ագարանի ավտոտնակում էլ նա և Սթիվ Վոզնյակը հավաքել են իրենց առաջին 50 Apple համակարգիչները։

1952թ. կառուցված տունն ունի 3 ննջասենյակ և 2 լոգասենյակ։ Ներկայումս տունը գնահատվում է 1.5 մլն դոլար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս