Բաժիններ՝

Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը

BBC-ի փոխանցմամբ՝ Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, ուր ահաբեկիչները պատանդներ էին վերցրել: Այս մասին հայտարարել է Քենիայի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:

Վերջինս ընդգծել է, որ այդ գործողության ժամանակ զոհվել է քենիացի երեք զինծառայող: Եվս 8-ը վիրավորվել են և գտնվում են հոսպիտալում: Սակրավորներն իրենց հերթին վնասազերծել են ահաբեկիչների տեղադրած պայթուցիկ սարքերը:

Ահաբեկիչների և ազատ արձակված պատանդների ստույգ քանակի մասին ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ: Ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս