Սպիտակ տունը չի բացառում, որ Բարաք Օբաման կարող է հանդիպել Հասան Ռոուհանիի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը չի բացառում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռհոդսը:

Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում այս շաբաթ Նյու Յորքում մասնակցելու է Իրանի ու «Վեցյակի» հանդիպմանը, որում Իրանը ներկայացնելու է այդ երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Օբամայի ու Ռոուհանիի առաջիկա հնարավոր հանդիպումը կարող է դառնալ վերջին 36 տարում ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների առաջին հանդիպումը: Ռոուհանին արդեն իսկ ժամանել է ԱՄՆ:

Տեսանյութեր

Լրահոս