Բաժիններ՝

Ազատամատիկները փակելու են ականջները, որ չլսեն հրապարակում հնչող «ոռնոցը»

epress.am-ի փոխանցմամբ` այսօր վաղ առավոտից Հանրապետության հրապարակի հարակից այգում հավաքված ազատամարտիկները, ովքեր բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն  իրենց ձերբակալված ընկերոջ, պահանջում են, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատի երեկ նրա ձերբակալության մասին արված հայտարարության հեղինակին և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկի՝ սուտ ինֆորմացիա տարածելու ու դեպքերը սուտ ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է հինգշաբթի օրը. նա, ըստ ՊՆ հայտարարության՝ մեղադրվում է խարդախությամբ 2000 դոլար հափշտակելու մեջ:

Ավետիսյանի ընկերները համոզված են, որ Անկախության օրվա նախօրեին իշխանությունների նման գործելաոճը իրենց շարժումը գլխատելուն ուղղված միտումնավոր արարք է:

«Այսօր անարժաններին մեդալներ ու պատվոգրեր են տալու, իսկ մաքուր տղաներին, ովքեր պատերազմ են անցել, պարգևատրում են չակերտավոր նվերներով՝ կալանավորում են: Անկախությունը ժողովրդին ազատություն է տալիս, իսկ ազատության համար պայքարած տղային  այսօր զրկում են ազատությունից: Օրենքն իրենց համար է ու մեզ չի վերաբերում, Անկախության օրը տղաների համար սուգ է, «ով հաղթի, ով նշի»,- կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Նա վստահեցրել է, որ իրենց պայքարը շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

«Քիչ հետո հրապարակում կսկվի համերգ-կապիկությունը (նկատի ունի Նունե Եսայանի համերգը:- epress.am), ու մենք ստիպված կլինենք բամբակով փակել մեր ականջները, որ էդ թուրքական ոռնոցները լսելուց  մեր կանտուզիան չսրվի: Մենք էլ ժողովրդի հետ սպասում ենք կրկեսի շենքի ավարտին, որ էս կապիկներին ուղարկենք՝ այնտեղ անեն իրենց կապիկությունները»,- եզրափակել է Մելիքբեկյանը:

Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս