Թուրքիան նավթային երկիր չէ. Թաներ Յըլդըզ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն այսօր հայտարարել է, որ Թուրքիան նավթային երկիր չէ:
Յըլդըզը հավելել է, որ չնայած Թուրքիան չի հանդիսանում նավթային երկիր՝ սակայն նրա ընդերքում առկա է նավթ. «Տվյալ պահին մեր նախարարությունը ստույգ տեղեկություններ չունի երկրի ածխաջրածնային պաշարների մասին»:
Խոսելով երկրում ատոմակայանների կառուցման մասին՝ Յըլդըզը հայտարարել է, որ ատոմակայանները կնվազեցնեն արտասահմանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից Թուրքիայի ունեցած կախվածությունը:
Յըլդըզի բնորոշմամբ՝ Թուրքիայում կառուցվելիք նոր ատոմակայանը «կլինի» աշխարհի ամենաանվտանգ ատոմակայանը: Սիրիայում ու Եգիպտոսում տիրող անկայունության հետ կապված՝ Յըլդըզը հայտարարել է, որ դա չի ազդում համաշխարհային տնտեսության վրա՝ հիշեցնելով, որ Սիրիան հարուստ չէ էներգակիրներով: