Բիլլ Քլինթոնը հրապարակելու է Բոսնիական պատերազմի վերաբերյալ ԿՀՎ-ի մոտ 300 փաստաթուղթ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին (1993-2001) նախագահ Բիլլ Քլինթոնն առաջին անգամ հոկտեմբերին հրապարակելու է 1992-1995 թվականներին Բոսնիա-Հերցեգովինայում տեղի ունեցած պատերազմի մասին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մի շարք փաստաթղթեր:
Այս մասին այսօր հայտնել են բոսնիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրները: Նշվում է, որ այդ փաստաթղթերի վրայից արդեն իսկ հանվել է գաղտնիությունը: Ակնկալվում է, որ Քլինթոնը հրապարակելու է մոտ 300 փաստաթուղթ, որոնք մինչ վերջերս մատչելի էին միայն սահմանափակ թվով մարդկանց համար:
Փաստաթղթերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին, Նյու Յորքում գտնվող Քլինթոնի հիմնադրամում: Փորձագետների գնահատմամբ՝ Բոսնիական հակամարտության ժամանակ զոհվել է մոտ 100.000 մարդ: Մինչ պատերազմը Բոսնիայի բնակչությունը կազմել է մոտ 4 միլիոն մարդ: