Բաժիններ՝

Ես չեմ աջակցելու Իլհամ Ալիևին՝ անգամ եթե իմ դիակը դուրս բերեն բանտից. Իլգար Մամեդով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ կալանքի տակ պահվող «Հանրապետական այլընտրանք» շարժման նախագահ Իլգար Մամեդովը Բաքվի Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստում հայտարարել է, որ չի աջակցելու Իլհամ Ալիևին՝ անգամ եթե իր դիակը դուրս բերեն բանտից:

Մամեդովն ընդգծել է, որ բանտում իրեն առաջարկել են հանդես գալ նախագահ Իլհամ Ալիևին աջակցություն հայտնելու հայտարարությամբ: Իլգար Մամեդովն իր կողմնակիցներին կոչ է արել աջակցել Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի թեկնածությանը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Մամեդովի ներկայացրած բողոքը: Սրանից առաջ Ադրբեջանի ԿԸՀ-ը չէր գրանցել Իլգար Մամեդովի թեկնածությունը՝ նշելով, որ նրա համար ներկայացված 41.000 ստորագրությունից անվավեր է ճանաչվել 4500-ը, և դրանով իսկ չի ապահովվել անհրաժեշտ 40.000 վավեր ստորագրությունը: Մամեդովը բողոքարկել էր այդ որոշումը:

Իլգար Մամեդովը մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Մամեդովը ձերբակալվել է փետրվարի 4-ին: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Իլգար Մամեդովին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս