Blackberry-ին ծրագրում է կրճատել իր աշխատակիցների 40%-ը
Blackberry ընկերությունը ծրագրում է մինչև տարեվերջ կրճատել իր աշխատակիցների 40%-ը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր սեփական աղբյուրներին:
Ընկերությունը կրճատումներ կատարելու է բոլոր բաժիններում, սակայն ոչ մի միաժամանակ:
Նշենք, որ ընկերությունը մարտ ամսի տվյալներով ունի 12.700 աշխատակից:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ընկերությունում աշխատում էր ավելի քան 17.000 մարդ:
Աշխատակիցների նվազեցման միջոցով ընկերությունը փորձում է կրճատել իր ծախսերն ու օպտիմալացնել աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենա մրցկացելու Apple-ի, Samsung-ի և այլ խոշոր արտադրողների հետ:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Blackberry-ին զբաղեցնում էր ԱՄՆ-ում սմարթֆոնների շուկայի 14%-ը: Այդ մասնաբաժինը ներկայումը կրճատվել է և դարձել 3%-ից էլ քիչ: