Բաժիններ՝

Միջազգային քրեական դատարանը դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ Սուդանի նախագահին կալանավորելու համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային քրեական դատարանը դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ կոչ անելով կալանքի տակ առնել և միջազգային արդարադատությանը հանձնել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, եթե նա այցելի ԱՄՆ: Այս մասին հայտնել է Միջազգային քրեական դատարանի մամլո ծառայությունը:

Սրանից առաջ հայտնի էր դարձել, որ Սուդանի իշխանությունները հայտնել էին, թե ալ-Բաշիրը մուտքի վիզա ստանալու հարցով դիմել է ԱՄՆ-ի՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

ԱՄՆ-ի իշխանություններին հղած իրենց դիմումում դատավորները հիշեցրել են, որ Միջազգային քրեական դատարանը տվել է Բաշիրին կալանքի տակ վերցնելու երկու հրաման՝ կապված Դարֆուր նահանգում նրա կողմից իրականացրած ցեղասպանության, ռազմական հանցանքների ու մարդկության դեմ հանցանքներ գործելու հետ:

ԱՄՆ-ը չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի մասնակից-երկիր և ձևականորեն պարտավոր չէ համագործակցել նրանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս