Բաժիններ՝

Ասադն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:

Հանդիպման ժամանակ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` Դամասկոսին ցուցաբերած աջակցության համար, ով բախվել է օտար ներխուժման ու ահաբեկչության սպառնալիքի առջև:

Ասադի խոսքերով` Ռուսաստանի դիրքորոշումը կարող է հանգեցնել աշխարհում ուժերի նոր հավասարակշռության ձևավորմանը: Ասադը նաև ընդգծել է, որ Սիրիայում առկա ընդդիմության աջակցություն է ստանում արևմտյան, տարածաշրջանային և արաբական ուժերի կողմից:

Ռյաբկովն իր հերթին հաստատել է, որ Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հենված է միջազգային օրինականության շրջանակներում քաղաքական որոշումը գտնելու անհրաժեշտության վրա` մերժելով ուժի կիրառումը և հարգելով ժողովրդի իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս