Բաժիններ՝

Տարվա ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է 1820 չգրանցված աշխատող

2011-2013թթ-ին կատարված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության (առանց գրավոր պայմանագրի (հրամանի) կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված) չգրանցված աշխատողների վերաբերյալ ՊԵԿ-ն իրականացրել է ստուգումներ 7702 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որից 3845-ը` 2011-ին, 2777-ը` 2012-ին, և 1080-ը` 2013-ին: 168.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ 2011-ին հայտնաբերվել է 5212 չգրանցված աշխատող և նշանակվել է 483 միլիոն 150 հազար դրամի տուգանք, 2012-ին` 3564 չգրանցված աշխատող և նշանակվել է 225 միլիոն 180 հազար դրամի տուգանք, իսկ 2013-ին` 1820 չգրանցված աշխատող և նշանակվել է 272 միլիոն 730 հազար դրամի տուգանք:

 2012 թվականին հարկ վճարողների կողմից ՊԵԿ ներկայացրած հաշվարկային հաշվետվություններով հաշվառված են եղել 541,028 աշխատողներ: 2013 թվականին, հուլիսի 1-ի դրությամբ, նույն հաշվարկներով հաշվառված են՝ 546599 աշխատող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս