Աճուրդի կհանվի «Տիտանիկի» նվագախմբի ղեկավարի ջութակը, որով նա նվագում էր նավի կործանման ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/Skripka.jpg)
Ջութակը, որով 1912թ. «Տիտանիկի» կործանման ժամանակ նվագում էր լեգենդար նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլին, աճուրդի կհանվի հոկտեմբերի 19-ին «Henry Aldridge & Son»-ի կողմից, hաղորդում է France -presse-ը:
Գործիքը շուտով համընդհանուր ցուցադրության կհանվի Titanic Belfast հյուսիսիռալանդական թանգարանում` սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 13 –ը:
Փրկարարները Հարթլիի մարմինը գտել էին նավի կործանումից տասն օր անց, ջութակը նրա կրծքին կապված էր եղել: