Բաժիններ՝

Ասադը քիմիական զենքի պաշարները տեղափոխել է հարևան երկրներ. մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի քիմիական զենքի հետագա (մինչև 2014 թվականի կեսերը) ոչնչացման շուրջ, Ասադն իր քիմիական զենքը տեղափոխել է Իրաք: Այս մասին գրել է Լիբանանում հրատարակվող El-Müstakbel թերթը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ասադն իր քիմիական զենքը 20 բեռնատարով ուղարկել է Իրաք: Ավելի վաղ ամերիկյան մամուլը հայտնել էր, որ Ասադը քիմիական զենքի իր պաշարները ցրել է երկրի 50 տարբեր շրջաններում, որպեսզի ամերիկյան հետախուզությունը չկարողանա հաշվարկել դրանց քանակը:

Չի բացառվում նաև, որ Սիրիայի քիմիական զենքի պաշարների մի մասը տեղափոխված լինի Լիբանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս