Բաժիններ՝

Սոնա Ռուբենյանը, Նարինե Դովլաթյանը և Արթուր Ալեքը Ռիհաննայի երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեն

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, Նարինե Դովլաթյանը և երգիչ Արթուր Ալեքը շուտով իրենց երկրպագուների դատին կներկայացնեն հայտնի երգչուհի Ռիհաննայի երգերից մեկի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը:

168.am-ի հետ զրույցում Սոնա Ռուբենյանն ասաց, որ cover երգելու և տեսահոլովակ նկարահանելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ երեքով մասնակցել են The Beautified Project ռոք խմբի կազմակերպած բարեգործական համերգին, որի ողջ հասույթը տրամադրվել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան երաժշտական դպրոցին:

arthur«Համերգի ժամանակ մեր անհատական երգերից բացի կատարեցինք նաև այդ տրիոն, որը մենք էլ չհասցրեցինք հասկանալ, թե ինչպես ստեղծվեց: Մոտ օրերս նկարահանում ենք տեսահոլովակը, որը, իհարկե, մի փոքր կլինի cover-ային, որովհետև դա մեր երգը չէ: Այս cover-ը, կարծում եմ, շատ քիչ է նման օրիգինալ տարբերակին: Ճիշտ է՝ մեղեդային գիծը պահպանված է, բայց ռիթմիկ փոփոխություններ կան: Հավելեմ, որ երգը միքսել ենք այլ երգի հետ»,- մանրամասնեց երգչուհին:

narineՄեր այն հարցին, թե որպես անհատ կատարող ի՞նչ նորություններ կարելի է սպասել երգչուհուց, Սոնան պատասխանեց, որ ներկայումս ունի մի երգ, որի գործիքավորումը պետք է թարմացվի: Սրանից անմիջապես հետո կնկարահանվի տեսահոլովակ:

Կարդացեք նաև

Երգչուհուց նաև հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է անցկացրել ամառային արձակուրդը: Պարզվեց, որ այս ամառը Սոնան անցկացրել է Երևանում, իսկ վերջին երկու շաբաթը եղել է «Արցախի հրաշք բնության գրկում և վայելել հանգիստը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս