Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Թուրքիայի 936 քաղաքացու
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել 936 թուրք քաղաքացու: Սակայն նա տվյալ որոշումն ընդունել է Պետական ծառայությունների զարգացման գործակալության շրջանցմամբ:
Այս տեղեկատվությունը հաստատում են Վրաստանի արդարադատության նախարարությունում: Վերջինիս մամլո ծառայությունը հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի որոշման մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ իրենք երեկ պաշտոնական նամակ են ստացել նախագահի գրասենյակից: