Ով է կազմում և ով թալանում բյուջեն՝ ըստ Պավել Սաֆարյանի (տեսանյութ)
Այսօր ՀՀ կառավարությունը նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Սեպտեմբերի 17-ից վարչապետի մոտ կանցկացվեն 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Ինչպես լրագրողներին հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, քննարկումների արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 26-27-ին:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ բյուջեն կրկին «կլափեն», «կթալանեն», ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներն են ասում, Պ.Սաֆարյանը պատասխանեց, թե դեռ 1 ամիս ժամանակ կա, կարելի է հետո խոսել. «Ինչ-որ բան է սպասվո՞ւմ, որ կարող է չհանդիպենք: Բյուջեի թալանի և կազմման հետ նույնական բաներ չեն…»:
Ըստ նախնական տարբերակի՝ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում: