«Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինաշխատանքները կրկին թերացումներով են իրականացվում (տեսանյութ)
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներում այժմ էլ առկա են որոշակի թերացումներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ըստ նրա՝ Վերահսկիչ պալատի կողմից «Հյուսիս-Հարավ»-ի շինաշխատանքներում լուրջ թերացումներ հայտնաբերելուց հետո վերահսկողություն իրականացնող ֆրանսիական Safege ընկերությունն ամբողջությամբ փոխել է անձնակազմը, ավելացրել մասնագետների թիվը և այժմ իրենք աշխատանքների ընթացքը գնահատում են «լավ»։
Գ.Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի հետ ֆինանսավորման 3-րդ տրանշի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 1.5-2 ամսվա ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում: