Ադրբեջանն ուսումնասիրում է ռազմական նավահանգիստներ կառուցելու հարցում Գերմանիայի փորձը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ուսումնասիրում է ռազմական նավահանգիստներ կառուցելու հարցում Գերմանիայի ունեցած փորձը: Դա իրականացվում է Ադրբեջանի ու Գերմանիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի հիման վրա:
Երկու երկրների մասնագետները կարծիքներ են փոխանակելու ռազմական նավահանգիստների կառուցման ոլորտում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Փորձի փոխանակման միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 23-27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ծովային անվտանգության ռազմավարությունը», որում տեղ են գտել նաև արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները: Ներկայումս Ադրբեջանը որոշել է ուսումնասիրել Թուրքիայի ռազմածովային նավատորմի փորձը: