Ադրբեջանն ուսումնասիրելու է Թուրքիայի ռազմածովային նավատորմի փորձը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ուսումնասիրելու է Թուրքիայի ռազմածովային նավատորմի փորձը: Դա իրականացվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության պլանի հիման վրա:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Դրա հետ կապված՝ ադրբեջանական ռազմական պատվիրակությունը սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է Ստամբուլում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ծովային անվտանգության ռազմավարությունը», որում տեղ են գտել նաև արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները: